Մենք համախմբել ենք ոլորտի լավագույն մասնագետներին մի գաղափարի շուրջ:

Ասում են՝ յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է: Մեզ հաջողվել է արդեն ստեղծել որակյալ ծառայություններ, ունենալ հավատարիմ հաճախորդներ և չունենալ մրցակիցներ: Մեր նպատակն է ճանաչելի դարձնել Մեր աշխատանքները ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս: Wearm school- ի միջոցով Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ կմատուցվի և որի շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ մի շարք ծրագրերի հետ, մասնագիտանալ և հիմնարար գիտելիքներ ստանալ: Իսկ այն նպատակասլաց անձինք, ովքեր առավել հետաքրքրություն կցուցաբերեն տվյալ ոլորտներում աշխատեն Մեր թիմում: Չէ՞ որ ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան:

Վիարմ թիմ

Իմ նպատակն է համախմբել թիմի բոլոր անդամներին միևնույն գաղափարի շուրջ և ստանալ որակյալ աշխատանքներ:

Մեսրոպ Հարությունյան

Հիմնադիր տնօրեն/պրոդյուսեր

Իմ նպատակն է ստեղծել այնպիսի կոնտենտ, որը կտարբերվի բոլորից և իր տեսակով առաջինը կլինի՝ չունենալով մրցակիցներ:

Մենչ Քոչարյան

Հիմնադիր տնօրեն/ռեժիսոր

Իմ նպատակն է ապահովել ընկերության ճանաչելիությունը , բարձրացնել սպասարկման որակը և ցույց տալ նրա առավելությունները:

Մարիշ Գրիգորյան

Փոխտնօրեն/PR - Մենեջեր

Իմ նպատակն է ստեղծել բարձրորակ, նմանը չունեցող անիմացիաներ՝ անշունչ կերպարներին նորովի շնչավորելով:

Լևոն Պողոսյան

Գլխավոր անիմատոր

Իմ նպատակն է հավերժացնել անմոռանալի ակնթարթները, յուրօրինակ և որակյալ աշխատանքներ ստեղծել։

Գևորգ Խուրշուդյան

Գլխավոր օպերատոր

Իմ նպատակն է ընտրություն կատարել գույների մոլորակում , համադրություններ անել և կարողանալ ճիշտ մատուցել:

Մերի Սարգսյան

Գլխավոր դիզայներ

Իմ նպատակն է ճանաչելի դարձնել ընկերությունների ապրանքանիշը մի շարք երկրներում և տարբերվող աշխատանքներ ստեղծել:

Դավիդ Դոխոլյան

Լոգո դիզայներ

Մենք սոց ցանցերում