Ձեր բիզնեսի ընկերը թվային աշխարհում

Ձեր բիզնեսի ընկերը թվային աշխարհում

|

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ (011) 555 330 (044) 555 330

Home WearmBlog 2020 թվականի տարբերանշանի(լոգո) թրենդները

2020 թվականի տարբերանշանի(լոգո) թրենդները

-

Եկեք նայենք տարբերանշանի ձևավորման առաջիկա թրենդները:

1․ Պարզեցումը նորաձևության մեջ է: Պարզ, հարթ տարրերը և ընթեռնելի տպագրությունը բանալին է ցանկացած դիզայնի հաջող ձևավորմանը :

2. Բնօրինակ երկրաչափություն: Երկրաչափությունը չի պատրաստվում հետ մնալ: Ընդհակառակը, 2020-ին մենք ակնկալում ենք ավելի բարդ երկրաչափական խճանկարներ և կոմպոզիցիաներ, ինչպես նաև ցածր  ոճի իմիտացիա:

3․ Արտասովոր տառատեսակներ։  Տիպոգրաֆիկան մնում է, բայց փոխում է իր տեսքը: Այս տարի դիզայներները կամ կմշակեն հեղինակային  տառատեսակներ, կամ էլ կներկայացնեն առանձնահատկություններ դասականների մեջ:

4․Գրադիենտ։ Մինիմալիստական տարբերանշանը անհետաքրքիր է թվում։ 2020 թվականին սովորական տարբերանշանին օգնության կհասնի գրադիենտը:

5․ Շերտավոր տարրեր։ Չե՞ք ցանկանում արմատապես փոխել պատկերանշանը: Փորձեք տարրերը դնել միմյանց վերևում և համոզվեք, որ դրանցից յուրաքանչյուրը մնում է ճանաչելի:

6․Քաոսային տեղաբաշխում։ Փոխանակեք տառերը, դասավորեք տարբերանշանի բաղադրիչները անսովոր կարգով ։ Տարրերի քաոսային դասավորությունը գրավում է իր «սխալ» ներդաշնակությամբ:

7․ Տառային պատկերներ։Պարզեցման միտումը թույլ է տալիս ոչ թե ընտրել գրաֆիկայի և տեքստի միջև, այլ երկրաչափական ձևերը ներկայացնել տիպոգրաֆիայի ձևավորման մեջ: Այս կերպ Դուք կարող եք ստեղծել ստեղծագործական տառատեսակ:

8․Խորհրդանիշ։ Խորհրդանշաններն իրենց հետ կթողնեն ավանդական բարդությունների և մանրուքների հենակետ: Չնայած, նրանք ենթարկվում են պարզեցման ազդեցությանը և դառնում են մի փոքր ավելի հակիրճ և մատչելի:

9․Մասշտաբ և հաստություն։ Շարունակելով մանրամասների վրա շեշտը դնելու միտումը, որը հայտնի է 2019 թվականից, մասշտաբի և հաստության անհավասարակշռության ն էֆեկտը  ավելի ամբողջական տեսք կունենա, այն կտա տարբերանշանին օդ և ծավալ։

10․Տեքստի ոչնչացում։ Հատվածների անհետացման միտումը նոր թափ է ստանում: Այս թրենդի դեպքում տեքստը ոչնչանում և որոշ դետալներ կրճատվում են :

Մենք խոսեցինք 2020 թվականի տարբերանշանների ձևավորման հիմնական թրենդների մասին: Մի վախեցեք դուրս գալ և խաղալ կանոնների դեմ, որպեսզի տարբերանշանին թարմ տեսք հաղորդեք և պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավեք:

- Advertisment -

Պետք է կարդալ

Ինչպե՞ս որսալ․ բովանդակության տեսակները սոցիալական ցանցերում

0
Սոցցանցերի փորձառու օգտվողները գիտեն, որ հաջող առաջխաղացման համար անհրաժեշտ է ստեղծել բարձրորակ և եզակի բովանդակություն: Այն էապես կբարելավի վիճակագրությունը և կավելացնի լսարանի հասանելիությունը:Նախ...