Wearm school Armenia-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ Արմեն Քոչարյանի կողմից:

Դպրոցն այսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության թվային ոլորտում կրթական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը։

Ուսուցանվում է գրաֆիկ դիզայն, իլյուստրացիա, անիմացիա, վիդեոմոնտաժ, 3D անիմացիա: Դասավանդման պրոցեսի գլխավոր նպատակն է` ուսանողների` դասընթացներն ավարտելու ժամանակ ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ոչ միայն հայկական, այլ նաև եվրոպական շուկայում։

Wearm School Armenia-ի ստեղծման հիմնական նպատակը և որդեգրած գաղափարախոսությունն է` զարգացնել Հայաստանի Հանրապետության կրթությունն ու տնտեսությունը, որի մասին փաստում են մեր ուսանողները, մեր կատարած աշխատանքներն ու համագործակցությունները։

Որո՞նք են Wearm School Armeniaառավելությունները ոլորտի մյուս դպրոցներից. Մեր ուսնողները հնարավորություն են ստանում տիրապետել բոլոր այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են որակյալ թվային կոնտենտ ստեղծելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում անցնելու փորձաշրջան՝ Wearm Digital ընկերությունում, հետագայում աշխատանքի են անցնում մեր ընկերությունում կամ գործընկեր այլ կազմակերպություններում: Wearm school Armenia-ում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնել տեղական և միջազգային ընկերությունների միջև, ոլորտում ստեղծել մրցակցություն, կուտակել լավագույն գաղափարները, ստեղծելով նորը` դուրս գալով միջազգային շուկա։

 

Wearm School Armenia-ում ստացած գիտելիքները, դպրոցն ավարտած յուրաքանչուր ուսանողի համար դառնում են ուղենիշ և իրենց ճանապարհն ինքնուրույն կերտելու համար` մեծագույն հնարավորություն։

Կապ մեզ հետ

Հեռ.՝ +374 (44) 555 330

Աշխ. ժամեր՝ երկ.-շբթ. 10:00-17:00

Էլ. հասցե

info@wearm.net

 

Հասցե՝

 Երևան, Կենտրոն, Մ․Խորենացի 15, Էլիտ Պլազա Բիզնես կենտրոն

Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար: