Բաժին

ԹՎԱՅԻՆ

Արվեստ PRO

Իլյուստրացիա

Adobe Iliustrator 

Ուսումնասիրելու ենք թվային տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում առաջատար համարվող վեկտորային ծրագիր: Միասին ստեղծելու ենք ժամանակակից իլյուստրացիաներ, icon-ներ, սթիքերներ, էմոջիներ, լոգոտիպերի դիզայնից մինչև ամբողջական բրենդի ինքնության ստեղծում։

2D Անիմացիա

Adobe After Effects

Սովորելու ենք անիմացիայի հիմունքներ՝ հաղորդել շարժում տարբեր պատկերների, պատրաստել թրեքինգ, ստեղծել գովազդային անիմացիաներ։ Սովորելու ենք ինչպես կիրառել վիզուալ էֆեկտեր՝ Motion Tracking, Camera Tracking, Chromakeying, Stabilizing և շատ ավելին։ Կաշխատենք 3D հարթակում, լույսի և ստվերի հետ՝ միասին ստեղծելով միջազգային անիմացիոն պրոյեկտերներ։

Գրաֆիկ դիզայն

Adobe Photoshop

Ծրագրին տիրապետելուց հետո կկարողանանք ստեղծել գովազդային նյութեր՝ սոցիալական փոստերից մինչև բրոշյուրներ և թռուցիկներ, լուսանկարների մշակում և ռետուշավորում։ Կուսումնասիրենք գունային տեսություն, տառատեսակի ընտրություն և զուգակցում դիզայնի հետ։ Արդյունքում կտիրապետեք բոլոր գործիքներին՝ շուկայում մրցունակ դիզայներ լինելու համար:

Վիդեո մոնտաժ

Adobe Premiere Pro

Ուսումնասիրելու ենք վիդեո ֆայլերի մոնտաժ, ձայնագրման և ձայնի մշակման առանձնահատկությունները՝ ստանալով որակյալ վիդեոկոնտենտ տարբեր հարթակներում օգտագործելու համար: Սովորելու ենք ռեժիսուրայի հիմունքներ, որից հետո ուսանողը կարողանում է գրել պրոֆեսիոնալ սցենար և իր գաղափարի հիման վրա նկարահանել վիդեո հոլովակ։

3D Անիմացիա

Blender

Սովորելու ենք ստեղծել 3D պատկերներ և դրանց տալ հատուկ էֆեկտներ։ Դասընթացի ավարտից հետո մոդելավորման, մոնտաժի, անիմացիայի միջոցով կկարողանաք ստեղծել ամենաբարդ օբյեկտները, դարձնել դրանք ռեալիստիկ և հաղորդել կյանք:

ԹՎԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ PRO

5/1 դասընթացը, որում ներառված են ամենաստեղծագործ և, միևնույն ժամանակ, ամենապահանջված ու հեռանկարային մասնագիտությունները, հատուկ մշակված է Wearm School Armenia-ի դասախոսական կազմի կողմից։

5/1 դասընթացը հետապնդում է 2 հիմնային նպատակ`

• թվային ոլորտը զարգացնել` կրթելով գրագետ և բանիմաց մասնագետների,

• արթնացնել և խթանել ամեն ուսանողի ստեղծագործ միտքը։

Դասընթացն ավարտած ուսանողներին կտրվեն դիպլոմներ, իսկ լավագույն ուսանողներին հնարավություն կտրվի միանալ Wearm Digital-ի կամ մեզ հետ համագործակցող ընկերությունների թիմին։

Իսկ ինչո՞ւ ընտրել Wearm School Armenia-ն.

Wearm School Armenia-ի կրթության որակը, բանիմաց դասախոսական կազմը, դպրոցն ավարտած և արդեն իսկ շուկայում մրցունակ դարձած ուսանողները, նրանց կատարած աշխատանքներն ինքնին շոշափելի ապացույց են, որ Wearm School Armenia-ն առաջատարն է ոլորտում և չի պատրաստվում զիջել իր դիրքերը։

Դասընթացի արժեքը

Ուսման ամբողջ տևողության արժեքը կազմում է 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:

150.000 ֏


Ամսավճարը

Դասընթացներին կարող է մասնակցել 16 տարին լրացած ցանկացած անձ։

  • Խորացված ուսուցանվող ծրագրերն են՝
  • Illustrator (Իլյուստրացիա)
  • After Effects (2D անիմացիա)
  • Photoshop (Գրաֆիկ դիզայն)
  • Blender (3D անիմացիա)
  • Audition (Աուդիո մշակում)
  • Տևողությունը՝ 4 ամիս
    Շաբաթը՝ 4 օր
    Վայրը` ք․ Երևան, Կենտրոն, Մ․ Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
Լրացնել հայտադիմումը

Կարծիքներ մեր մասին

Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար: