Բաժին

Թվային արվեստ

Իլյուստրացիա

Adobe Iliustrator Ուսումնասիրելու ենք թվային տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում առաջատար համարվող վեկտորային ծրագիր: Միասին ստեղծելու ենք ժամանակակից իլյուստրացիաներ, icon-ներ, սթիքերներ, էմոջիներ, լոգոտիպերի դիզայնից մինչև ամբողջական բրենդի ինքնության ստեղծում։

Անիմացիա

Adobe After Effects Սովորելու ենք անիմացիայի հիմունքներ՝ հաղորդել շարժում տարբեր պատկերների, պատրաստել թրեքինգ, ստեղծել գովազդային անիմացիաներ։ Սովորելու ենք ինչպես կիրառել վիզուալ էֆեկտեր՝ Motion Tracking, Camera Tracking, Chromakeying, Stabilizing և շատ ավելին։ Կաշխատենք 3D հարթակում, լույսի և ստվերի հետ՝ միասին ստեղծելով միջազգային անիմացիոն պրոյեկտերներ։

Գրաֆիկ դիզայն

Adobe Photoshop Ծրագրին տիրապետելուց հետո կկարողանանք ստեղծել գովազդային նյութեր՝ սոցիալական փոստերից մինչև բրոշյուրներ և թռուցիկներ, լուսանկարների մշակում և ռետուշավորում։ Կուսումնասիրենք գունային տեսություն, տառատեսակի ընտրություն և զուգակցում դիզայնի հետ։ Արդյունքում կտիրապետեք բոլոր գործիքներին՝ շուկայում մրցունակ դիզայներ լինելու համար:

Վիդեո մոնտաժ

Adobe Premiere Pro Ուսումնասիրելու ենք վիդեո ֆայլերի մոնտաժ, ձայնագրման և ձայնի մշակման առանձնահատկությունները՝ ստանալով որակյալ վիդեոկոնտենտ տարբեր հարթակներում օգտագործելու համար: Սովորելու ենք ռեժիսուրայի հիմունքներ, որից հետո ուսանողը կարողանում է գրել պրոֆեսիոնալ սցենար և իր գաղափարի հիման վրա նկարահանել վիդեո հոլովակ։

Թվային արվեստ

Wearm School Armenia-ն ներկայացնում է «Թվային արվեստ» դասընթացը, որը տալիս է Ձեզ անհրաժեշտ գործիքակազմ` ոլորտն ուսումնասիրելու, կատարելագործվելու և լավագույնը դառնալու համար։

Դասընթացն ավարտած ուսանողները, կատարելապես տիրապետելով գրաֆիկ դիզայնին, իլյուստրացիային, անիմացիային, վիդեո մոնտաժին, հեշտությամբ կարողանում են իրացնել իրենց գիտելիքները համապատասխան ոլորտում և վստահորեն անել առաջին քայլը սեփական կարիերայի ճանապարհին։

Նաև տեղեկացնում ենք, որ դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան դիպլոմներ: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան համալրելու Wearm Digital-ի կամ մեզ հետ համագործակցող ընկերությունների թիմը։

Մեր հիմնախնդիրն է ապահովել ճաշակի ձևավորում, պրոֆեսիոնալ մասնագիտացում և, իհարկե, նկատելի արդյունք:

Թո՛ւյլ տվեք մեզ բացահայտել Ձեր ստեղծագործ միտքը։

Դասընթացի արժեքը

Ուսման ամբողջ տևողության արժեքը կազմում է 360.000 /երեք հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

90000 ֏


Ամսավճարը

Դասընթացներին կարող է մասնակցել 16 տարին լրացած ցանկացած անձ։

  • Խորացված ուսուցանվող ծրագրերն են՝
  • After effect (2D անիմացիա)
  • Premier Pro (Վիդեո մոնտաժ)
  • Illustrator (Իլյուստրացիա)
  • Photoshop (Գրաֆիկ դիզայն)
  • Audition (Աուդիո մշակում)
  • Տևողությունը՝ 4 ամիս
    Շաբաթը՝ 3 օր
    Վայրը` ք․ Երևան, Կենտրոն, Մ․ Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
Լրացնել հայտադիմումը

Կարծիքներ մեր մասին

Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար: